Ագրարայինի մասնաշենքը հանձնվեց ֆրանսիականին

Ագրարայինի մասնաշենքը հանձնվեց ֆրանսիականին

Մինչ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի դիմաց, կառավարությունը ընդունեց որոշում համալսարանի մասնաշենքը հանձնել Հայաստանում ֆրանսիական համալսարանին:

Ավելի վաղ գրել էինք, որ Ագրարային համալսարանի դասախոսները, աշխատակիցներն ու ուսանողներն այսօր պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել կառավարության շենքի մոտ: Արդեն շրջանառության մեջ է դրվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու մասին կառավարության որոշման նախագիծը:

Մենք ամիսներ առաջ էինք գրել այդ մասին: Թեպետ ամիսներ շարունակ լիազոր մարմինը, համալսարանի ղեկավարությունն ու հոգաբարձուների խորհուրդը հերքում էին մասնաշենքի հանձնման մասին լուրերը, բայց դրանք, ահավասիկ, իրականություն են դառնում: