ԵՊՀ-ն ռեկտորը դասադուլ անողներին չի սպառնացել․ ԵՊՀ ռեկտորի խոսնակ

Այսօր մենք մի քանի հրապարակում ունեինք բուհերում իրականացվող դասադուլի եւ այդ դասադուլի դեմ ռեկտորատների մղած պայքարի մասին։ Դրանցից մեկը վերաբերում էր ԵՊՀ-ին։
ԵՊՀ ռեկտորի օգնական-մամուլի խոսնակից հերքման տեքստ ենք ստացել, որ Երեանի պետական համալսարանում նման քայլեր չեն ձեռնարկվել։ Տեքստում մասնավորապես գրված է․
«ԵՊՀ-ն ապաքաղաքական կառույց է, այստեղ ուսումնական և աշխատանքային գործընթացներն իրականացվում են՝ ՀՀ օրենսդրությանը, ԵՊՀ կանոնադրությանը, ներքին իրավական ակտերին ու կարգավորումներին համապատասխան, ուսանողների և աշխատակիցների իրավունքներն ու պարտականություններն էլ պայմանավորված չեն քաղաքական գործընթացներով։ Բացի դրանից՝ ԵՊՀ-ում անթույլատրելի է համարվում ստիպողաբար մասնակցությունը քաղաքական այս կամ այն գործընթացներին։
Հոդվածում ընդգրկված «Սակայն այս սպառնալիքները չեն խանգարել, եւ երեկ դասադուլին ամենաակտիվ մասնակցած բուհը ԵՊՀ-ն էր, որտեղ դասեր երեկ չկային, եւ ԵՊՀ շատ ուսանողներ ու դասախոսներ ողջ օրը մասնակցում էին մայրաքաղաքում ընթացող անհնազանդության եւ բողոքի ակցիաներին» ձևակերպումը ևս ճիշտ չէ։ Թեև երեկ գրանցվել են ԵՊՀ ուսանողների բացակայություններ, սակայն, ընդհանուր առմամբ, դասապրոցեսը չի խաթարվել»։
Կարծիքներ