Խամենեին նախագահին ռազմական լիազորություններ է տվել
Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հաստատել է երկրի նախագահ Մասուդ Փեզեշքիանին ռազմական լիազորություններ տրամադրելու հրամանագիրը։ Այս մասին գրում են իրանական ԶԼՄ-ները:
Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ «իսրայելական ռեժիմի դեմ պատժիչ գործողության իրականացումը որոշակի ժամկետում և ընտրված ձևով անպայման տեղի կունենա»։
Հիշեցնենք, որ Խամենեին և Փեզեշքիանը խոստացել են վրեժխնդիր լինել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի առաջնորդ Իսմայել Հանիեի՝ Թեհրանում տեղի ունեցած սպանության համար:
Կարծիքներ