Գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան մինչև +70°С

Գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան մինչև +70°С

Քուվեյթում գրանցվել է ռեկորդային ջերմաստիճան՝ ստվերում + 53,3°C, արևի տակ +70°C: Այդ մասին հայտնում է World Gulf  հրատարակությունը:

Այսպիսով, այս ամառն անցած 70 տարիների ընթացքում դարձել է ամենաթեժը: Երկրի որոշ շրջաններում իշխանությունները հորդորել են բնակիչներին՝ տնտեսել էլեկտրաէներգիան, տներում և գրասենյակներում փոխել հին օդափոխիչները, քանի որ աշխատելու համար նրանց ավելի շատ էլեկտրաէներգիա է անհրաժեշտ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կանադայում շոգի հետևանքով օվկիանոսում շուրջ մեկ միլիարդ ծովային արարած էր ոչնչացել:

Կանադայի որոշ շրջաններում ջերմաստիճանը հասել էր + 49,6°C: Վանկուվերի ոստիկանությունը հայտնել է, որ անոմալ շոգի հետևանքով արձանագրվել է 130 մահ: