Հայաստանը ուսանողների քանակով եզրափակում է ԱՊՀ առաջատար հնգյակը

Հայաստանը ուսանողների քանակով եզրափակում է ԱՊՀ առաջատար հնգյակը

Ուսանողների միջազգային օրվա առթիվ, ԱՊՀ երկրներում վիճակագրական հետազոտություն են անցկացրել ։ 2018-2019 ուս տարում 10․000 բնակչությունից քանիսն է ուսանող։

Արդյունքնեը շատ հետաքրքիր են՝

Ուկրաինայում -314 ուսանող
Բելարուսում -298
Ղազախստանում -295
Ռուսաստանում -284
Հայաստանում -271

Զարմանալի է, որ Հայաստանը հնգյակի վերջում է, քանի որ դեռ Սովետկան Միության տարիներին առաջատար է եղել բարձրագույն կրթություն ստացած մարդկանց քանակով։ Տասնամյակներ շարունակ մեզ թվացել է, որ մենք ամենաշատ սովորող, բարձրագույն կրթության հանդեպ ամենամեծ հարգանք ունեցող ազգն ենք, բայց վիճակագրությունը ցույց է տալիս որ այնքան էլ այդպես չէ։

Նաև հնարավոր է, որ նման վիճակագրական տվյալները պայմանավորված են երիտասարդության արտագաղթի հետ։ Եթե դպրոցական տարիքում Հայաստանում սովորելը շատ ծնողներ համարում են ամենալավ տարբերակը, ապա բուհ ընդունվելուց ջանք և միջոց չեն խնայում դրսում երեխաներին կրթություն տալու համար կամ բանակից խուսափելու նպատակով։