Վանդալիզմի հերթական դեպքն է տեղի ունեցել 

Վանդալիզմի հերթական դեպքն է տեղի ունեցել 

Մի իրականության մեջ ենք ապրում, որտեղ պարբերաբար զոհված զինծառայողների, ազգային հերոսների շիրմաքարերն ու հուշարձաններն են պղծվում: Եվ վաղը հայտնի չէ, թե ինչ կարող է տեղի ունենալ: Այսօր վաղ առավոտյան տեղեկացանք, որ դեկտեմբերի 6-ին Ազատության 12/4 հասցեում գտնվող արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Սամվել Խաչատրյանի խաչ-հուշաքարն են վնասել։ Հուշաքարը տեղադրվել է ընտանիքի և ընկերների կողմից՝ հերոսի հիշատակին։ Նաեւ լուսավորության սարքն են վնասել: 

Ոստիկանությունից հետաքրքրվեցինք, տեղյա՞կ են արդյոք այս դեպքի մասին: Որքան էլ զարմանալի թվա, ոստիկանությունից Զարզանդ Գաբրիելյանն ասաց, որ տեղյակ չեն, քանի որ այդ մասին որևէ հաղորդում չեն ստացել: Նրա խոսքով` մեր զանգից հետո ոստիկանությունը դեպքի վայր է մեկնել, պարզելու համար, թե ինչ է տեղի ունեցել: Սա տարօրինակ չէ, որովհետեւ Հայաստանում ոստիկանները դարձել են Նիկոլ Փաշինյանի անձնական թիկնապահները, ճանապարհ բացողները, հանրահավաք ցրողները:

Մեզանում սահմռկեցուցիչ հանցագործություններ են տեղի ունենում, մարդիկ են սպանվում, գողությունների թիվն է աճել, ազգային հերոսների արձաններն են պղծվում, իսկ ոստիկանները այդ մասին հաճախ իմանում են լրագրողներից: