Շառլ Միշելն ու Փաշինյանի փողկապը

Շառլ Միշելն ու Փաշինյանի փողկապը

Որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի օյինբազություններն արդյունք չեն տալու, դա միանշանակ է: Նա հազար անգամ կարող է Ալիեւին եւ Նիկոլին իրար մոտ բերել, բայց սայլը տեղից չի շարժվի, որովհետեւ այդ գործընթացում շատ բան սխալ է ի սկզբանե: Իրականում, կողմերը կապված են սայլի երեք կողմերից, եւ ամեն մեկն իր ուղղությամբ է քաշում, ինչպես հայտնի առակում: Տարբեր են նաեւ կողմերի նպատակները: Ալիեւը, օրինակ, ամեն ինչ անում է, որ կապիտալիզացնի 44-օրյա պատերազմում իր երկրի ձեռքբերումները, մինչդեռ Փաշինյանը մտածում է սեփական կաշին փրկելու մասին: Իսկ թե ինչ է մտածում Շառլ Միշելը, դժվար է այս պահին հստակ ասել, բայց մի բան պարզ է՝ նա զբաղված է քաղաքական մաստուրբացիայով, մի բան, որի վերջաբանը ոչ մի եվրոպական երկրի, ինչպես նաեւ Հայաստանին ու Ադրբեջանին, չի կարող երջանկացնել: Այսքանը՝ բրյուսելյան կարգավորման գործընթացի հեռանկարի մասին:

Ի՞նչ է հայտարարել Շառլ Միշելը Նիկոլ-Ալիեւ պայմանավորվածությունների մասին: Նա ասում է, որ կողմերն առաջ են գնում: Ասացի, չէ՞, որ Միշելը քաղաքական մաստուրբացիայով է զբաղված: Այդ ինչպե՞ս են առաջ շարժվում Նիկոլն ու Ալիեւը, եթե սայլն ինչպես կար, այդպես էլ մնացել է տեղում: Ասում է` Նիկոլն ու Ալիեւն անկեղծ էին քննարկումների ժամանակ: Լավ, էլի, Միշիկ, Եվրախորհրդի պես հսկա կառույցի նախագահ ես, իբր: Դու այդ ե՞րբ ես տեսել, որ հաղթող ու կապիտուլացված պետությունների ղեկավարներն անկեղծ լինեն իրենց քննարկումներում: Եվ կամ, Միշիկ ջան, դու քո քաղաքական կարիերայում երբեւէ տեսած կա՞ս, որ կապիտուլացված վարչապետն ամոթն այնքան կորցնի, որ ոչ միայն հրաժարական չտա, այլեւ գա ու նստի բանակցությունների սեղանի շուրջ, թե՝ ես եկել եմ անկեղծ խոսելու: Եվ, ուրեմն, թքած այն գործի վրա, ինչով զբաղված ես այս պահին, ԵԽ հարգելի նախագահ Շառլ Միշել:

Պարզվում է՝ սույն պրոցեսում ձեռքբերումներ էլ կան: Զորօրինակ՝ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովի առաջին նիստը։ Դրանում քննարկվելու են բոլոր հարցերը, որոնք կապված են սահմանի դելիմիտացիայի հետ: Յաաաա, էդ ո՞ր հանձնաժողովն է, է՞ն, որ ապրիլի վերջին պետք է ստեղծվեր: Եվ կամ՝ այդ ի՞նչ հանձնաժողով է, որտեղ Հայաստանից մարդ չկա: Հայաստանը դեռ պետք է կառավարություն ունենա, որ միջկառավարական ինչ-որ հանձնաժողովի աշխատանքների մասնակցի: Փաշինյանն ու իր կառավարությունը 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո լեգիտիմության հետ կապված լուրջ խնդիրներ ունեն: Հայաստանում այլեւս նրանց ոչ ոք «չի սիրում», եւ, հետեւաբար, նրանց ամեն քայլ սահմանների որոշման ուղղությամբ անընդունելի է լինելու հայ ժողովրդի համար: Կուզենայի, որ Բրյուսելում հասկանային այս պարզ ճշմարտությունը՝ Նիկոլը ոչ միայն Ադրբեջանի ժողովրդին է պարտվել, այլեւ հայ ժողովրդին: Նիկոլը պետք է հեռանա:

Կոմունիկացիաներ: Շառլ Միշելը փորձում է հավատացնել մեզ, որ լիդերները (հավանաբար, նաեւ Նիկոլին նկատի ունի «լիդեր» ասելով) պայմանավորվել են ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը, համաձայնեցրել են սկզբունքները, որոնք կարգավորում են տարանցումն արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի, ինչպես նաեւ Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջեւ: Տեղ հասանք: Սրանից հետեւում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է դեպի Նախիջեւան միջանցք տալ Ադրբեջանին՝ փոխարենը նրանից ստանալով Գորիսից Կապան եւ Կապանից Մեղրի անցնելու թույլտվություն: Բա սա էշություն չէ՞, բա Նիկոլը, որ մեր բանակցողն է ոչ բարով, կարո՞ղ էր այդ կարգի էշություն թույլ տալ իրեն: Ես չեմ հավատում Միշելի ասածներին:

Նա ամբողջությամբ կրկնել է Ալիեւի ցանկությունը եւ չի կարող այսուհետ միջնորդի դեր կատարել Ադրբեջանի եւ Հայաստանի բանակցություններում: Եվ էլի մի նրբություն՝ ես ճի՞շտ եմ, արդյոք, հասկանում, որ Ադրբեջանին տրամադրվելիք միջանցքն այս դեպքում որոշակի ստատուս է ձեռք բերում, մինչդեռ Հայաստանն Արցախին կապող միջանցքը մնում է անտեսված եւ կամ լղոզվում «տարանցում Ադրբեջանի տարածքով Հայաստանի տարբեր հատվածների միջեւ» ձեւակերպման խորքերում: Հանկարծ չասեք, թե Շառլ Միշելը, Հայաստանի տարբեր տարածքներ ասելով, նաեւ Արցախը նկատի ունի:

Փաշինյան-Ալիեւ բրյուսելյան հանդիպման ժամանակ, պարզվում է, Շառլ Միշելը նաեւ հերոսական արարք է թույլ տվել իրեն: Նա, տեսնելով, թե ինչ ողորմելի վիճակում է Հայաստանի «լիդերը» եւ ինչպես է կորցնում Հայաստան վերադառնալու բոլոր հնարավորությունները, ձեռքը խփել է սեղանին եւ լիդերներին ստիպել մի երկու բան էլ Ղարաբաղի մասին խոսել: «Ես հարկ համարեցի երկու լիդերների ուշադրությունը սեւեռել այն բանի վրա, որ հարկավոր է կարգավորել այն հարցերը, որոնք կապված են Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ»,- խոստովանել է Միշելը: Քիչ է մնում մարդ ասի՝ մալադեց, Միշա: Բայց երբ խորանում ես ԵԽ թիվ մեկ օնանիստի ձեւակերպումների մեջ, պատկերը բոլորովին այլ տեսք է ստանում: Պարոն Միշել, եվրոպական եւ ՄԱԿ բոլոր փաստաթղթերում մինչ այս «Ղարաբաղ» ձեւակերպում չի եղել: Եղել է առնվազն Լեռնային Ղարաբաղ: Սա՝ մեկ սայթաքում: Իսկ ի՞նչ է նշանակում «Ղարաբաղի՝ ազգությամբ հայ բնակչության անվտանգության եւ իրավունքների հետ կապված հարցեր» արտահայտությունը: Որոշե՞լ եք արդեն, թե ով է ապահովելու այդ ամենը, եթե պարզ է, որ Արցախի համար որեւէ կարգավիճակ չեք քննարկում: Ադրբեջա՞նը: Բացառվում է…

Եվ վերջում՝ Փաշինյանի փողկապի մասին, որ մեծ աժիոտաժ է առաջացրել ամբողջ աշխարհում՝ ներառյալ նաեւ սոցիալական կայքերը: Ինչո՞ւ է Փաշինյանի փողկապի ներքեւի մասը երեւում պիջակի տակից, իսկ Ալիեւի եւ Շառլ Միշելի փողկապների ծայրերը չեն երեւում: Հաստատ այնպես չի, չէ՞, որ Փաշինյանը չի կարող մեկ համար ավելի մեծ կոստյում հագնել ու բոլոր հարցերը դրանով փակել: Հետեւաբար, ամենահավանական բացատրությունն այն է, որ Փաշինյանը դիտմամբ է ներկայանում այդ տեսքով, դա ինչ-որ բան նշանակում է: Ես չգիտեմ՝ Ալիեւը, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը, Էմանուել Մակրոնը եւ կամ Նիկոլին երրորդ անգամ հանդիպած Շառլ Միշելն ինչ բացատրություն կտան Փաշինյանի փողկապի այդ ինքնատիպ կարգավիճակին, բայց ինձ թվում է, որ նրա փողկապի ներքեւի մասը մի սովորական սլաք է, որ ուղղված է դեպի տղամարդու ամենահայտնի օրգանը: Ի՞նչ է ուզում դրանով ասել Փաշինյանը: Երբ առիթ լինի, այս հարցը նրան կտամ, իհարկե, բայց, իմ կարծիքով, Փաշինյանն այդկերպ հասկացնում է՝ թող ինձ հետ բանակցողներին ինչքան ուզում է թվա, թե կկարողանան Հայաստանին բան պարտադրել, միեւնույն է, պատասխանը մեկն է՝ նրանց ասածներն իմ տանձին չեն: Շատ կուզենայի, որ դա այդպես լիներ, իսկ Փաշինյանին կխնդրեի Հայաստանում այդ տեսքով չերեւալ: Մարդ ենք, ի վերջո, հրաժարական ենք պահանջում ու կարող է սխալ հասկանանք փողկապի խաղերը, թե պահանջեք, չպահանջեք՝ իմ տանձին չի: