Ալիևը շնորհավորել է Էրդողանին

Իլհամ Ալիևը շնորհավորել է Ռեջեփ Էրդողանին՝ նրա 70-ամյա հոբելյանի առթիվ:
Ադրբեջանի ղեկավարը վստահություն է հայտնել, որ աշխարհում նմանը չունեցող երկու երկրների հարաբերությունները համատեղ ջանքերով այսուհետ ևս կզարգանան «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան:
Նա նաև Էրդողանին մաղթել է քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ գործունեության մեջ՝ հանուն թուրք ժողովրդի բարեկեցության և բարգավաճման:
Կարծիքներ