Բողոքի ցույցերն ուղեկցվում են հազարավոր ձերբակալություններով. Թուրքիայում քաոս է

Բողոքի ցույցերն ուղեկցվում են հազարավոր ձերբակալություններով. Թուրքիայում քաոս է

Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան հայտնել է, որ մարտի 19-ից 25-ը Թուրքիայում բողոքի ակցիաների ընթացքում ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել։  Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։ 

Նախարարի խոսքով՝ նրանցից 478-ը կներկայանան դատարան։

«Մարտի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ցույցերի ժամանակ բերման է ենթարկվել 1418 մարդ, մինչ այժմ ձերբակալված 979 կասկածյալներից 478-ը կներկայանան դատարան»,- գրել է Երլիկայան։

Ընդդիմության ցույցերը՝ ի պաշտպանություն Ստամբուլի կալանավորված, այժմ արդեն նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի, անցկացվում են մարտի 19-ից: Էրդողանի գլխավոր մրցակիցը ձերբակալվել է կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապերի մեղադրանքով։ 

Ամենամեծ ցույցերը տեղի են ունենում Անկարայում. Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային բողոքի ցույցերն արգելված են մինչև ապրիլի 1-ը, իսկ Ստամբուլում՝ մինչև մարտի 27-ը։