Կիևն է խախտել հրադադարը. Մոսկվան արձագանքել է Պետդեպին

Կիևն է խախտել հրադադարը. Մոսկվան արձագանքել է Պետդեպին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում գերատեսչությունը հույս է հայտնել «Զատկի հրադադարի» երկարաձգման առնչությամբ։

«Հենց Կիևի ռեժիմի կողմից և Զատիկի ժամանակ դա չի պահպանվել»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը պնդում է, որ ուկրաինական զինված ուժերը ռուսական դիրքերին հարվածելու համար օգտագործել են ամերիկյան HIMARS բազմակի հրթիռային համակարգեր։

«Սակայն դա պատահականություն չէ, այլ օրինաչափություն, քանի որ վառելիքաէներգետիկ համալիրի վրա հարձակումների մորատորիումի ժամանակ Զելենսկին, ով համաձայնել է դրան, թիրախավորել է քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքները», - ասել է Զախարովան։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ռուսական բանակին դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները ապրիլի 19-ի ժամը 18:00-ից մինչև ապրիլի 21-ի ժամը 00:00-ն՝ «հրադադարը» որակելով «Ուկրաինայի խաղաղության պատրաստակամության» փորձություն։