Մեսսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայի»

Մեսսին մտադիր է հեռանալ «Բարսելոնայի»

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին ընդհատել է բանակցությունները եւ մտադիր է 2021 թվականին հեռանալ ակումբից։ Այս մասին հայտնում է Cadena SER ռադիոկայանը։ Ըստ հրապարակման, 33-ամյա մարզիկը հիասթափված է այն բանից, որ մամուլում հրապարակումներ են արվում, թե ինքն է թիմում կոնֆլիկտների հրահրողը։ Նշենք, որ իսպանական մամուլում ավելի վաղ հրապարակումներ էին հայտնվել, ըստ որոնց, Մեսսին կապ ունի հունվարին ակումբի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հեռացման հետ։ Մեսսի հետ էին կապվել նաեւ Կիկա Սեթյենի հետ վերջին բախումը։ Այսպիսով, մարզիկը ընդհատելով բանակցությունները պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգման մասով, հասկացրել է, որ հաջորդ տարի՝ 2021-ին, մտադիր է հեռանալ ակումբից։