Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 34 հազարը

Բելառուսում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 34 հազարը

Մեկ օրում Բելառուսում կորոնավիրուսով վարակման ավելի քան 930 դեպք է գրանցվել։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 34 303 մարդ։ Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 5 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվը 190 է, ապաքինվածներինը՝ 12 833 մարդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության ընդհանուր թիվը կազմում է 5 197 739 մարդ։ Առողջացածների թիվը կազմում է 2 082 639 մարդ, ապաքինվածներինը՝ 334 672 մարդ։