Խանգարում էի վարչապետին իր ուզածը անել, դրա համար սարքվեց այս թատրոնը

«Դուք ինչ գիտեք, թե մենք Նիկոլ Փաշինյանին չենք ընդդիմացել, ընդդիմացել ենք, որ այսպես եղավ»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս ժողովուրդը վստահի Ձեզ, երբ ՀՀ-ի ամենաօրհասական պահին, Արցախի հանձնման ժամանակ եղել եք Փաշինյանի կողքին եւ կիսել նրա գաղափարները։
«Ընդդիմադիր լինելու արդյունքում այս ամենը տեղի ունեցավ։ Այնպիսի հարցեր էին առաջացել, որտեղ մեր ընդդիմանալու հանգամանքը խանգարել է վարչապետին՝ իր ուզած գիծը տանելու համար, ուստի սարքվեց այն թատրոնը։ Դուք կարծում եք, որ պարոն Քյարամյանի եւ իմ հետ կապված տհաճ միջադեպն է պատճառը, որ վարչապետը մեզ առաջարկել է մանդատները վայր դնել, իհարկե ոչ։ Դա առիթ էր»,-ասաց Աղազարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ