Կոնջորյանը խեղաթյուրու՞մ է Բաբայանի խոսքերը, թե՞ այլ բան կա

Կոնջորյանը խեղաթյուրու՞մ է Բաբայանի խոսքերը, թե՞ այլ բան կա

Մենք գրել էինք, որ Արցախում տարակուսած են Արցախի ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանի՝ նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի ժամանակ արտահայտած մտքերի ու դրան հաջորդած մեկնաբանությունների համար: Բաբայանը Արցախի ԱԺ խմբակցություններին բացատրություն էր տվել, որ նշված հարցազրույցում արտահայտած մտքերը մոնտաժվել են, իր խոսքը սղագրել են եւ և տեղի ունեցածը նշված լրատվականի վրիպակի արդյունք է եղել: 

Ապա հաջորդ օրը Արցախի ԱԳ նախարարը նաև «Հրապարակի»-ի հարցմանն ի պատասխան պարզաբանել էր, թե, որ ուժերին ի նկատի ուներ՝ նշելով, որ. «Խոսքը չի վերաբերում նորմալ ուժերին, ես, օրինակ, անընդունելի եմ համարում, երբ պղծում են Արցախի դրոշը՝ ով ուզում է լինի, անընդունելի եմ համարում, որ որոշ մարդիկ ասում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, կամ որ մեկը մատ է թափ տալիս Արցախի վրա»։ Սակայն դրան հաջորդեց ՔՊ-ական Հայկ Կոնջոյանի՝ Առաջին ալիքի եթերում հնչեցրած մեկնաբանությունները՝ Արցախի ԱԳ նախարարի խոսքերի վերաբերյալ, որտեղ որպես իրողություն էր մեջբերում <Ազատության> սղագրության մեջ նրա ասածները, ինչը Արցախում կրկին հարցադրումներ է առաջացրել՝ ինչպես ընդդիմադիր շրջանակների, այնպես էլ՝ լայն հասարակության մոտ: 

Հիշեցնենք, որ Առաջին ալիքի եթերում՝ Պետրոս Ղազարյանին տրված հարցազրույցի ժամանակ, Հայ Կոնջորյանն ասել էր. «Երեկ Արցախի ԱԳ նախարար Դավիդ Բաբայանը «Ազատության» հարցազրույցի ժամանակ շատ հստակ, բաց տեքստով ասում է, որ որոշ ուժեր փորձում են Արցախը ներքաշել էս խաղի մեջ և հարվածում են Արցախին, ի դեպ, պարոն Բաբայանը պատասխանում էր այն հարցին, թե ինչ կարծիք ունեք այս փողոցային ակցիաների վերաբերյալ: Արցախի իշխանությունները փաստացի ևս արձանագրում են, որ այսօրվա ընդդիմության կողմից Արցախի անվան ներքո ներկայացվող պարզագույն քաղաքական ռևանշիզիմի ակտ է և դրանով նրանք առաջին հեերթին հարվածում են Արցախին, արցախահայությանը, Արցախի աանվտանգությանը, հարվածում են հայությանը, ինչպես իրավացիորեն մեջբերել է պարոն Բաբայանը» Արդյո՞ք, սա Հայաստանի իշխող կուսակցության կողմից հերթական մոնիպուլիացիան է ու փորձում են իրենց հատուկ ոճով խեղաաթյուրել Դավիթ Բաբայանի խոսքերն ու իրենց շահերին ծառայեցնել, թե՞ այլ բան կա սրա հետրում: