Կանացի՞, թե՞ քաղաքական կսմիթ. Զախարովան հեգնել է Բերբոքին

Կանացի՞, թե՞ քաղաքական կսմիթ. Զախարովան հեգնել է Բերբոքին

«Տարօրինակ կլինի Աննալենա Բերբոքին տեսնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նախագահի պաշտոնում՝ հաշվի առնելով նրա պապի անցյալը»:

Այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«Տարօրինակ կլինի տեսնել նացիստի թոռնուհուն, ով հպարտանում է իր պապի «սխրանքով» Հաղթանակի 80-ամյակի տարում՝ որպես Գլխավոր ասամբլեայի նախագահ»,- ասել է նա։

2024 թվականի փետրվարի 8-ին Bild-ը հրապարակեց հոդված՝ հղում անելով արխիվներին, որտեղ ասվում էր, որ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարի պապը՝ Վալդեմար Բերբոքի նացիզմի կողմնակիցն է և լիովին կիսում է Գերմանիայի գաղափարախոսությունը Ադոլֆ Հիտլերի օրոք։ 

Այդ ժամանակ Աննալենա Բերբոքն ասել էր, որ իր պապի մասին նման տեղեկություններ չգիտի։ Միևնույն ժամանակ, նա միշտ հիշատակել է նրան Երկրորդ համաշխարհային պատերազմի կապակցությամբ ունեցած ելույթներում կամ իր գրքերում։

Ավելի վաղ Der Spiegel ամսագիրը հայտնել էր, որ Գերմանիայի կառավարությունը ցանկանում է ՄԱԿ-ի ԳՎ նախագահի պաշտոնում առաջադրել արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքին։ 

Ակնկալվում է, որ նա կընտրվի 2025 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերից կանցնի իր պարտականություններին:

Այս պահին ՄԱԿ-ի ԳՎ պաշտոնը զբաղեցնում է Կամերունից Ֆիլիմոն Յանգը: