«Աղբի գործով» նիստը կարող է նորից հետաձգվել

«Աղբի գործով» նիստը կարող է նորից հետաձգվել

Ավան և Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում «Աղբի գործով» նիստը հերթական անագամ կարող է հետաձգել։ Հիշեցնենք, որ դեռ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին նիստը նորից հետաձգվել էր, քանի որ «Ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Սիմոնյանին մեղադրական եզրակացությունը չէր ուղարկվել։

Այս պահին դատարանի դիմաց անորոշ իրավիճակ է, «Ռեստարտի» անդամները սպասում են պատասխանի։

Տեղեկություն կա, որ Մալյանի փաստաբանն այս պահին երկրում չէ (կամ նոր է վերադարձել արտերկրից) և միջնորդել է, որպեսզի նիստը հետաձգվի։

Հիշեցնենք, որ «Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ մեղադրանք է առաջդրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի հատկանիշներով։