Պուտինը թույլ է տվել մոբիլիզացնել ծանր հանցանքներով դատապարտյալներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոփոխություններ է ստորագրել զորահավաքի մասին օրենքում՝ չեղյալ համարելով զինծառայության զորակոչի արգելքը, որպեսզի մոբիլիզացվեն ամենածանր հանցագործությունների համար չմարված դատվածություն ունեցողներին:
Այժմ հնարավոր կլինի պատերազմ ուղարկել նրանց, ովքեր պատիժ են կրում սպանությունների, կողոպուտի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար։
Միաժամանակ, մոբիլիզացիան կարգելվի անչափահասների դեմ ուղղված սեռական հանցագործությունների, ինչպես նաև «ահաբեկչական» և «ծայրահեղական» հոդվածներով դատապարտվածների համար։
Կարծիքներ