«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Ադրբեջանի մասնակիցը ներկայացրել է բացիկ, որում պատկերված են ՀՀ տարածքներ

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Ադրբեջանի մասնակիցը ներկայացրել է բացիկ, որում պատկերված են ՀՀ տարածքներ

Ադրբեջանը փորձել է «Մանկական Եվրատեսիլ 2021»-ը դարձնել իր քաղաքական քարոզչության հերթական գործիքը։

Երաժշտական ​​մրցույթի Ադրբեջանից ժամանած մասնակից Սոնա Ազիզովայի անունից կազմակերպիչներին ուղարկվել է բացիկ՝ Ադրբեջանի քարտեզի պատկերով, որը ներառել է ոչ միայն օկուպացված Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքները:

Հայկական կողմի ձեռնարկած անհրաժեշտ միջոցառումներից հետո մրցույթի Instagram-ի պաշտոնական էջից հանվել են սադրիչ «բացիկը» և քաղաքական քարոզչությունը։