Ռուսական Կոլիմայում ոսկու արդյունահանման ռեկորդ է սահմանվել

Ռուսական Կոլիմայում ոսկու արդյունահանման ռեկորդ է սահմանվել

Ռուսաստանի Մագադանի մարզում սեպտեմբերի 1-ի դրությամբ արդյունահանվել է ավելի քան 30 տոննա ոսկի, ինչը 5,7 տոննայով ավելին է, քան անցյալ տարվա ցուցանիշը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ըստ էության սահմանվել է ոսկու արդյունահանման ռեկորդ։ Հատկապես ներշնչող ցուցանիշներ են եղել ոսկու արդյունահանման՝ Կոլիմայի «Նատալկա» եւ «Պավլիկ» հանքերից։