Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա մամուլի ասուլիսով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վաղը հանդես կգա մամուլի ասուլիսով: Այն, սակայն, միայն ռուսական լրատվամիջոցների համար է նախատեսված: Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Hraparak.am-ին ասաց, որ ասուլիսը կազմակերպվել է ռուսական լրատվամիջոցների խնդրանքով, այս պահին հավատարմագրվել է 14 լրատվամիջոց, որոնց թվում են ինչպես  Հայաստանում գործունեություն ծավալող ռուսական ԶԼՄ-ները, այնպես էլ ՌԴ-ից Հայաստան ժամանածները, որոնք եկել են լուսաբանելու հայաստանյան իրադարձությունները:

Սողոմոնյանը չբացառեց, որ հնարավոր է առաջիկայում երկրորդ նախագահը հանդես գա նաև հայկական լրատվամիջոցների հետ շփման որևէ ձևաչափով: