Ամուսնալուծվում են քսանյոթ տարվա համատեղ կյանքից հետո

Ամուսնալուծվում են քսանյոթ տարվա համատեղ կյանքից հետո

Բիլ Գեյթսն ու նրա կինը` Մելինդան ամուսնալուծվում են: Այս մասին գրառում է հրապարակել Բիլ Գեյթսն իր թվիթերյան էջում: «Մեր հարաբերությունների շուրջ երկարատեւ մտածումներից հետո մենք որոշեցինք վերջ տալ մեր ամուսնությանը»,- ասված է հաղորդագրությունում: Բիլ եւ Մելիդա Գեյթսերը հայտարարել են, որ համատեղ կյանքի ընթացքում մեծացրել են երեք հիանալի երեխաների, ստեղծել են բարեգործական հիմնադրամ, որը աշխատում է ամբողջ աշխարհում: Նրանք հայտնել են նաեւ, որ միասին կշարունակեն աշխատել հիմնադրամում: Առաջիկայում նրանք բաժանելու են Բիլ Գեյթսի ահռելի ուեցվածքը: