Բաքուն էլի օդ է «կրակել», բայց Փաշինյանին է դիպչել 

Բաքուն էլի օդ է «կրակել», բայց Փաշինյանին է դիպչել 

Բաքվի և Երևանի միջև «անշրջելի և կայուն խաղաղության» հասնելու համար անհրաժեշտ է փոխել Հայաստանի սահմանադրությունը՝ բացառելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։

Այս մասին Agência Brasil-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Նա նաև ընդգծել է, որ իր այցը Բրազիլիա կարևոր դեր է խաղում տեղի իշխանություններին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջընթացի մասին տեղեկացնելու գործում։

Հիշեցնենք, որ Բաքուն մշտապես խաղաղության պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը համարում է ՀՀ Մայր օրենքի փոփոխությունը:

Փաշինյանն, ըստ էության, դեմ չէ և նույնիսկ ակնարկել է նման նախաձեռնության մասին: