Սերունդները մեզ չեն ներելու նման բացթողման համար

Սերունդները մեզ չեն ներելու նման բացթողման համար

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Աբելյան-Ֆուչիկի խաչմերուկում կառուցվող նոր բազմաբնակարան շենքի նպատակահարմարությանը․

«Պատահաբար աչքովս ընկավ մի քննարկման հղում որտեղ քննարկվում է Աբելյան-Ֆուչիկի խաչմերուկում նոր բազմաբնակարան շենքի կառուցման նպատակահարմարությունը (հղումն ասում են պետք ա դնել քոմենթում)։ Կողքի շենքի բնակիչները երկար ժամանակ ա պայքարում են, ու իրենց հետաքրքրող հարցերը բարձրացնում են։ Բայց այստեղ մի շատ ավելի կարեւոր բան դուրս է մնում։

Քննարկվող տարածքը Երեւանի հաստատված գլխավոր հատակագծով մետրոյի Աջափնյակ կայարանի հետագծի վրա է, կայարանից մոտ 300 մետր հեռավորությամբ։ Այսինքն եթե մենք այսօր ունենք այդտեղ դեռեւս չկառուցապատված տարածք մետրոյի գծի կառուցումը համաձայն տարբեր հաշվարկներին 5-10 անգամ ավելի էժան կլինի, քանի որ այդ դեպքում մենք փորում ենք վերեւից, այլ ոչ թե ստորգետնյա։ Սա ամրագրված է նաեւ Աջափնյակ համայնքի գոտեւորման նախագծով ու եսշատ ցավում եմ, որ քննարկման որեւէ մասնակից այդ մասի չի խոսում։ Սա եւս այն դեպքերից է, երբ մեր սերունդները մեզ չեն ներելու նման բացթողման համար։

Հ.Գ.-Անմեղության կանխավարկածով կարող ա վերջին 1.5 տարվա ընթացքում նոր ռազմավարական փաստաթուղթ է մշակվել, որից ես տեղյակ չեմ»։