Իրանում մեկնարկել են իսլամական հեղափոխության տարեդարձին նվիրված տոնակատարությունները

Թեհրանում և Իրանի ողջ տարածքում մեկնարկել են իսլամական հեղափոխության հաղթանակին նվիրված ոնակատարւթյունները։ Ինչպես ամեն տարի, իրանցիներն այս տարի ևս դուրս են եկել փողոցներ՝ տոնելու հեղափոխության հաղթանակը, գրում են տեղի ԶԼՄ-ները:
Տոնակատարություններին իրանցիների ակտիվ ներկայությունը վկայում է իրենց անկախությունն ու ազատությունը տոնելու նրանց ցանկության մասին։
Իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ Իրանը գրանցել է բազմաթիվ ներքին ու միջազգային ձեռքբերումներ ու առաջընթաց այնպիսի ոլորտներում, ինչպես՝ կրթությունը, տեխնոլոգիաները և առողջապահությունը:
Իսլամական հեղափոխության հաղթանակն Իրանին վերածեց տարածաշրջանային կարևոր խաղացոցի ու ազդեց անկախության շարժումների և արտաքին գերիշխանության դեմ դիմադրության վրա:
Հեղափոխպության հաջողության ու առաջընթացի գործում Իրանի ժողովրդի դերը եղել է վճռորոշ և վկայում է այդ ժողովդրի հաստատակաության ու միասնականության մասին։
Իսլամական հեղափոխության ազդեցությունն անցել է ազգային սահմաններից ու ազդել ներքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների վրա:
Ներքին առումով հեղափոխությունն ամրապնդել է ազգային ինքնության և ինքնաբավության զգացումը, իսկ միջազգային ասպարեզում, տարբեր տարածաշրջաններում ոգեշնչել է հանուն ազատության և իմպերիալիզմի դեմ պայքարող շարժումներին:
Կարծիքներ