Ապրիլյանի տղաների մասին խոսելուց առաջ թող հիշեն, որ 90-ականներին կռվել են էն տղաները, որոնք դիրքեր են ազատագրել (Տեսանյութ)

Ապրիլյանի տղաների մասին խոսելուց առաջ թող հիշեն, որ 90-ականներին կռվել են էն տղաները, որոնք դիրքեր են ազատագրել  (Տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարությունում ընդունել է զոհված զինծառայողների մայրերին՝ Մարգարիտա Խաչատրյանի' Մառոզի գլխավորությամբ: Զոհված զինծառայողների մայրերի հետ քննարկվել է իրենց  ընտանիքներին տրվող ֆինանսական աջակցության հարցը: Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը տևական ժամանակ բողոքի ակցիա էին անում կառավարության առջև:

2017թվականին ծառայողական պարտակա­նությունները կատարելիս զոհված զինծառայող Հրանտ Խաչատուրի Մանգասարյանի մայրը` Նունե Հակոբյանը, որը ևս ներկա է գտնվել վարչապետի հետ հանդիպմանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքը ուզում է, որ բոլոր զոհված զինծառայողների ընտանիքներին աջակցություն տրամադրելու խոսակցություն գնա։

«Ես հավասարություն եմ ուզում։ Ապրիլյան պատերազմի տղաների մասին խոսելուց առաջ թող հիշեն, ճիշտ է՝ իմ տղան կռվել է էդ պատերազում, որ 89թվականին, 90-ականներին կռվել են էն տղաները, որոնք դիրքեր են ազատագրել»,-նշում է Հրանտ Մանգասարյանի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։