Մենք մեր գերիներին չենք կարողանում հետ բերել, բայց մեր կենդանի երեխեքին գերի թողնե՞նք

Մենք մեր գերիներին չենք կարողանում հետ բերել, բայց մեր կենդանի երեխեքին գերի թողնե՞նք

Թող մեզ պատասխան տան, թե մեր երեխեքը մինչեւ հիմա ի՞նչ կարգավիճակում են եւ մինչեւ երբ պետք է մնան: Էսօր օրական գալիս ասում են՝ գյուղից դուրս արի: Բա որ գան էդ երեխքին վերցնեն տանեն, ումի՞ց ենք ուզելու: Մենք մեր գերիներին չենք կարողանում հետ բերել, բայց մեր կենդանի երեխեքին գերի թողնե՞նք։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։ Նշենք, որ նրանք հերթական ակցիան են իրականացնում կառավարության մոտ։

Ծնողներից Լուսինե Հարոյանն էլ նշեց, որ երեկ 5 հոգով հանդիպել են վարչապետի հետ, սակայն հանդիպումն իրենց չի բավարարել։
«Նույն Բերձորի հետ կապված վարչապետը հավաստիացրել էր, որ այն մնալու է հայկական վերահսկողության տակ, բայց այսօր նորից հանդիպեցի տեսանյութերի, որ Բերձորի, Աղավնոյի բնակիչները լքում են իրենց տները: Եթե կա հստակ տեղեկատվություն, որ Բերձորը մնում է մեզ, ինչու են մարդիկ լքում»,- ասաց Հարոյանը։