Կառավարական ամառանոցի «պահապանները» գնում են հրապարակ՝ սադրելու

Կառավարական ամառանոցի «պահապանները» գնում են հրապարակ՝ սադրելու

Կառավարական ամառանոցում պահվող անօրինական «գունդը», որը նոյեմբերի 9-ից հետո իրականացնում է Նիկոլ Փաշինյանի անձնական պահպանությունը՝ գիշեր-ցերեկ հերթապահելով Պռոշյանի առանձնատներում, այսօր առավոտյան բերվել է մարտական վիճակի՝ նրանց ինստրուկտաժ են արել եւ ուղարկել Հանրապետության հրապարակ՝ պրովոկացիաներ անելու։

Մեր աղբյուրն ասաց, որ նրանք մոտ 20 հոգով, քաղաքացիական հագուստներով մտնելու են բազմության մեջ եւ փորձելու են սադրել ժողովրդին, բախումներ ու լեզվակռիվ առաջացնել։

Ըստ որոշ աղբյուրների, թիրախներից մեկը Նաիրա Զոհրաբյանն է, վարժեցված սադրիչները փորձելու են մոտենալ նրան եւ ներքաշել ինչ որ կոնֆլիկտի մեջ։ Թե ինչ սցենար են մտածել սադրիչները, դեռեւս հայտնի չէ։