Հզոր պայթյուն է որոտացել Մադրիդում․ լրացվում է

Հզոր պայթյուն է որոտացել Մադրիդում․ լրացվում է

Հզոր պայթյուն է որոտացել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում։ Տուժածների եւ զոհերի մասին դեռեւս տեղեկություններ չեն հրապարակվել։ Սոցկայքերում հրապարակված լուսանկարներից դատելով, մասնակի փլուզվել է շենքերից մեկը։ Իսպանական elDiario.-ն էլ հայտնում է, որ պայթյունը որոտացել է քաղաքի կենտրոնում, Տոլեդո փողոցում, ծերանոցի հարեւանությամբ։ Պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15։00-ին։  El Pais-ը հաղորդում է, որ փլուզվել է շենքի վերին երեք հարկերը։ Ներսում կարող են գտնվել մարդիկ։ La Sexta-ի տեղեկությունների համաձայն, առնվազն  վեց մարդ է տուժել։ Նախնական տեղեկություններով, պայթյունը կարող էր առաջանալ գազի արտահոսքից։ El Mundo-ն  նույնպես հայտնում է, որ պայթյունի պատճառը, ըստ նախնական վարկածի՝ գազի արտահոսքն է։