ԵՄ «ամենաերջանիկ» ու «ամենադժբախտ» երկիրը

Ավստրիան ճանաչվել է Եվրամիության ամենաերջանիկ երկիրը, ըստ Եվրոստատի տվյալների։
Բուլղարիան հերթական անգամ ամենաանհաջող երկիրն է ճանաչվել։
Ավստրիայում կյանքից բավարարվածության ինդեքսը 10-ից 7․9-ն է, Լեհաստանը, Ֆինլանդիան և Ռումինիան հաջորդում են 7․7 կետով:
Ամենացածր ցուցանիշն ունի Բուլղարիան. սա Եվրամիության միակ երկիրն է, որի բավարարվածության ինդեքսը ցածր է 6-ից՝ կազմելոբ 5․6։
Ընդհանուր առմամբ, ԵՄ քաղաքացիները բավականին գոհ են իրենց կյանքից (7․1-ը 10-ից):
Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան՝ Եվրամիության խոշորագույն տնտեսություններից մի քանիսը, ունեն միջինը 7,1 միավոր: Գերմանիան դարձել է ամենադժբախտ երկրներից մեկը՝ առաջ անցնելով միայն Բուլղարիայից (6․5)։
ՄԱԿ-ի համաշխարհային երջանկության զեկույցի համաձայն՝ անցյալ տարվա ամենաերջանիկ երկրների հնգյակում են Ֆինլանդիան, Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Նիդեռլանդները: Ֆինլանդիան հինգերորդ տարին անընդմեջ գլխավորում է ցուցակը։
Կարծիքներ