Էմանուել Մակրոնի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել 

Էմանուել Մակրոնի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել 

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը նոր հակառեկորդ է գրանցել։ Այս մասին գրում է Bloomberg-ը, վկայակոչելով Ipsos կենտրոնի անցկացրած սոցհարցումները։ Համաձայն հրապարակման, 24 թվականի նոյեմբերին անցկացրած սոցհարցումների ադյունքների համեմատ, Մակրոնի վարկանիշը անկում է գրանցել երկու տոկոսային կետով, հասնելով 21 տոկոսի։ Այն մոտենում է ամենից նվազագույն վարկանիշային 20 տոկոսանոց ցուցանիշին, որն ուենցել է Ֆրանսիայի գործող նախագահը 18 թվականին, երբ Ֆրանսիան ցնցվեց «դեղին ժիլետների» բողոքի ցույցերից։ 2024 թվականի հունիսից սկսած, երբ նա հայտարարեց, որ անցկացվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Մակրոնի վարկանիշը անկում է գրանցել 12 տոկոսով։

Այդ ընտրությունները, ինչպես հայտնի է, ֆրանսիական խորհրդարանում ստեղծեց խորը պառակտում եւ բյուջեի պլանավորման մասով՝ փակուղային իրավիճակ։ Բացի այդ, հրապարակման մեջ նշվում է, որ ֆրանսիական նոր վարչապետ Ֆրանսուա Բայրուն իր լիազորությունների կատարմանն է անցել 20 տոկոսանոց վարկանիշով, ինչը Մակրոնի նշանակած վեց վարչապետների ցանկում ամենից ցածր ցուցանիշն է։ Ֆրանսիական քաղաքական դաշտում առաջատար են համարվում Մարին Լը Պենը՝ 34 տոկոս եւ Ժորդան Բարդելան՝ 33 տոկոս վստահության քվեով։ Le Figaro-ն էլ դեռ հունվարի 3-ն էր գրել, որ ֆրանսիացիների 61 տոկոսը կողմ են, որ Մակրոնը վաղաժամ հրաժարական տա, իսկ 62 տոկոսը հայտարարել են, որ Մակրոնի կառավարման մեթոդը համարու մեն բռնապետական։