24 ժամ ջուր չի լինելու

24 ժամ ջուր չի լինելու

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:00-ից մինչև նոյեմբերի 22-ը՝ ժամը 10:00-ն, կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

Կենտրոն վարչական շրջան՝ Կիլիկիա, Նորագյուղ թաղամասեր, Գրիգոր Լուսավորիչ, Բրյուսովի, Բունիաթյան, Լեոյի, Արգիշտի, Գետառի փողոցներ, Պարոնյան 1-15, Մաշտոցի 1, 3, Արշակունյաց 1-34, Ագաթանգեղոսի 1-6 համարներ, Հրազդանի կիրճ, Ծիծեռնակաբերդի խճուղի և Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Շենգավիթ վարչական շրջան՝ Կարա-Մուրզա, Լազո, Կաշեգործների փողոցներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը՝ պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: