Ագրարայինի մասնաշենքը հանձնում են ամբողջությամբ, թե մաս-մաս

Ագրարայինի մասնաշենքը հանձնում են ամբողջությամբ, թե մաս-մաս

Այսօր ագրարային համալսարանի ռեկտորի պարտականությունների կատարող Հրաչյա Զաքոյանը արձակուրդային այս շրջանում հանդիպել է համալսարանի կոլեկտիվի անդամների մի մասի հետ:

Հանդիպման նախապես հայտարարված օրակարգը եղել  է ուսանեղների համալրման հարցը: Ընդհանուր հարցերի գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանի  ջանքերով  հանդիպմանը առավել շատ ներկայացվածություն ապահովել են տնտեսական մասի աշխատակիցները:

Հանդպումն անցել է լարված մթնոլորտում: Ինչպես սպասվել է, Զաքոյանը խոսել է նաև համալսարանի երկրորդ մասնաշենքը Հայաստանում ֆրանսիական համալսարանին հանձնելու վերաբերյալ շրջանառվող լուրերի մասին: Նախկին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը հիշեցրել է օրեր առաջ կայացած իրենց զրույցը, որի ժամանակ Զաքոյանը պնդել է, որ մասնաշենքի հանձնման մասին խոսք չկա, սակայն հրաժարվել է պաշտոնապես հերքել այդ տեղեկատվությունը:

Սակայն այսօրվա հանդիպման ժամանակ նշել է, որ կա տարածքների մասնակի հանձնման վերաբերյալ խոսակցություն: Ականատեսների վկայությամբ, ամառվա տապին արձակուրդի ժամանակ այս հրատապ հանդիպումը Զաքոյանի կողմից կազմակերպելն ունի մի նպատակ. ֆրանսիական կողմին ու բարձրագույն կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին հավաստիացնել, որ կոլեկտիվը համաձայն է շենքերը հանձնելուն: Սակայն կոլեկտիվի անդամները, ուսանողներն ու շրջանավարտները ակտիվորեն շարունակում են մասնաշենքի հանձնման դեմ ստորագրահավաքը: