Արման Ծառուկյանը հաղթեց UFC 257 մրցաշարում

Արման Ծառուկյանը հաղթեց UFC 257 մրցաշարում

Աբու Դաբիում կայացած խառը մենամարտերի UFC 257 մրցաշարում հայ մարտիկ Արման Ծառուկյանն իր 16-րդ հաղթանակն է տարել։

Ռուսաստանցի մարզիկը 3 ռաունդում միավորների առավելությամբ հաղթանակի է հասել  ամերիկացի Մեթ Ֆրևոլայի նկատմամբ։

Հաղթանակից հետո Ծառուկյանը օկտագոնում պարզել է հայոց եռագույնը: