Լարված իրավիճակ կառավարության մոտ․ ակցիայի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատը

Լարված իրավիճակ կառավարության մոտ․ ակցիայի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատը

Քիչ առաջ «դիմադրություն» շարժման մեկնարկած երթը հասնելով Հանրապետության հրապարակ, հանդիպեց ոստիկանական պատի։

Ոստիկանությունը թույլ չէր տալիս քաղաքացիներին մոտենալ կառավարության շենքին։
Մինչ ԱԺ պատգամավորները բանակցում էին ոստիկանության հետ, հավաքի մասնակիցները ճեղքեցին ոստիկանական պատը և մոտեցան կառավարության շենքին։

Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Երևանում և տարբեր մարզերում ընթանում են անհնազանդության ակցիաներ և հանրահավաքներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։