Նիկոլը գիտեր, որ ոչ մեկ չի նախապատրաստվում սպանել իրեն. Վանեցյան

Նիկոլը գիտեր, որ ոչ մեկ չի նախապատրաստվում սպանել իրեն. Վանեցյան

Մեր հանրությունը պետք է արթնանա այն քնից, որի մեջ 2․5 տարի մանիպուլատիվ կերպով մտցրել են մեր հասարակությանը։ Ստի 44 օր, որի արդյունքում մենք ունեցանք այս արհավիրքը, կորցրինք Արցախի տարածքի գրեթե 70 տոկոսը, և դա դեռ վերջը չէ, կորցնում ենք և դեռ կորցնելու ենք։ Մեր հայրենիքը վտանգի մեջ է, վտանգը կախված է մեր գլխներին։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ով եկել էր կառավարության մոտ հացադուլ անող Կիմ Բալայանին և Գեղամ Մանուկյանին տեսակցելու։

«Այս ամենի հետ մեկտեղ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը շարունակում է մանիպուլացնել հասարակությանը և մի նոր թեզ է ասում, որը ես կանվանեմ սրիկայություն, ասում է՝ հանրությունը չողջունեց ընդդիմության՝ իմ հրաժարականի պահանջը, դրա համար ես հրաժարական չտվեցի։ Սա հերթական բաժանումն է սևերի և սպիտակների։ Հիմա, եթե որևէ իրավապահ մարմին, որն ի պաշտոնե լիազորված է պատասխանատվության կանչելու յուրաքանչյուր անձի՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից, նա դուրս է գալու և ասելու՝ «նախկինները», «ռևանշիստները» և էլի մանիպուլացնելու է մարդկանց։ Մարդիկ էլ ասելու են՝ փրկում ենք Նիկոլին նախկիններից։ Նիկոլը մարդկանց ներշնչել է, որ ինքը մեղկ է»,- ասաց Վանեցյանը։

«Նիկոլը գիտեր, որ ոչ մեկը չէր նախապատրաստում իրեն սպանել, տարան 1 օր նստացրեցին, ոչ մի ապացույց չբերեցին, արդեն 7-8 օր չեն կանչել։ Նպատակն այն էր, որ ասի՝ եկան կառավարության շենքն ու առաձնատունը գրավեցին, հիմա էլ ուզում են իրեն սպանեն։ Նիկոլ Փաշինյանը չի հասկացել, որ պետք է դուրս գա ընդդիմադիրի դերից և դառնա պետականամետ գործիչ, պետությունը հարգող և սիրող»,- հավելեց նա։