Գիշերային Բաղրամյանի պերճանքն ու թշվառությունը

Գիշերային Բաղրամյանի պերճանքն ու թշվառությունը

Կարելի է այլևս վստահ ասել, որ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը տապալելու, այդ հնարավորությունը հենց ձեռնարկի պահին վիժեցնելու իշխանական շրջանակների ու նրանց կիսաքաղաքական գոյացությունների փորձը ձախողվեց: Խորհրդարանական ընդդիմությունը, որքան էլ հեշտ չէր դիմակայել իր օգտին բազմահազարանոց հանրահավաք գրանցելու գայթակղությանը, իշխանությունների հրամցրած ճապոնական կուտը չկերավ: Մեջտեղում ընդդիմադիր պատգամավորների ստորագրությամբ գործընթաց սկսելու մասին որևէ պաշտոնական փաստաթուղթ չկա, իսկ դա նշանակում է, որ իշխանությունների այս կրակոցը մեղմ ասած շեղ էր, իսկ սնարյադն էլ պայթեց, ինչպես միշտ, իր ու իր լաքեյների գլխին: Ափսոս միայն, որ պայթեց ընդամենը 10 տոկոսով:

Իհարկե, ես չեմ պատրաստվում խորհրդարանական ընդդիմությանը շնորհավորել փայլուն հաղթանակի կապակցությամբ, բայց պետք է ասեմ, որ նրանց պահվածքը և այդ օրվա քայլերը ցույց տվեցին, որ նրանք քաղաքական պայքարն այնուամենայնիվ ավելի են նախընտրում, ի տարբերություն նիկոլական ուսապարկ-չոբանների, որոնք այդ օրը աչքի ընկան միայն իրենց զուգարաններում կամ կանանց գիշերազգեստների տակ պահմտելով: Այո, 2020թ. նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվանից հետո սա ՔՊ-շնիկ երեսփոխանների ամենածանր գիշերն էր և դա փաստ է: Նկատենք, որ համաքաղաքային այդ դիվադադարից ընդամենը ժամեր առաջ նրանք երջանիկ անգիտության մեջ հարցեր էին ուղղում Փաշինյանից ու իրենցից գոհ վեր թափված էին ԱԺ-ում: Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստ է ստորագրել նոր ցավոտ փաստաթուղթ, գրազ կգամ, անսպասելի էր նաև նրանց համար և պատահական չէր, որ հարցուպատասխանից 5 րոպե անց ԱԺ-ում արդեն մարդ-իսան չկար: Փաշինյանը սիրում է իր թիմին այդպիսի անակնկալներ մատուցել` թողնել հանրության անեծքների տարափի տակ: Դա ձեռագիր է, որին արդեն վարժվել են անխտիր բոլոր ուսապարկերը:
Իսկ հիմա այն մասին, թե ովքեր էին փակել Բաղրամյան փողոցը: Հենց սկզբից ասեմ, որ ավելի խառը բազմություն ես իմ կյանքում չէի տեսել: Քֆուր-քյաֆար անող փողոցի խուժանից մինչև պալատական երգիչ-երգչուհիներ, բացահայտ վանդալներից մինչև յուրահատուկ ձևով ծղրտացող կնանիք, որոնց երբեք չեմ հանդիպել Հայրենիքի փրկության շարժման առաջին օրից մինչև Դիմադրություն շարժման վերջին հանրահավաքը: Իհարկե, կային նաեւ մտավորականներ, հայրենիքի վիճակով մտահոգ մարդիկ: Կարող եք չհամաձայնել ինձ հետ` վայ, էդ ինչ ես ասում, ժողովուրդն ինքնաբուխ հավաքվեց... Հա՞, էդ լուրջ եք ասո՞ւմ: Էդ ո՞ր ժողովուրդն ինքնաբուխ հավաքվեց` էն որ Սարյանի վրա գինի էր խմո՞ւմ, երբ վարչապետի տան մոտ Նոր Հայաստանի ՕՄՕՆ-ը կրակում էր ընդդիմության երթի մասնակիցների վրա: Իսկ գուցե նրա՞նք, որոնք ավտոբուսների պատուհաններից, ինչպես այծը կնայեր, նայում էին Երևանի փողոցներում ամեն օր տագնապ հնչեցնող ընդդիմության հավաքներին: Իսկ գուցե նրա՞նք, որ 4 տարի շարունակ դուրս չէին գալիս հեռախոսների միջից ու ստատուս ստատուսի հետևից գրում ընդդիմության դեմ: Այդ ի՞նչ է, հրա՞շք էր կատարվել, թե մի ուրիշ բան, որ ամեն մեկն իր անելիքն իմանալով հասավ Բաղրամյան փողոց: Եվ դուք ուզում եք ինձ հավատացնել, որ խորհրդարանական ընդդիմությունն իր իսկական կողմնակիցներին չի՞ ճանաչում:

Իր արած էշության տակ չմնալու հույսով Նիկոլը լայվ մտավ և սկսեց հերքել ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Դա նրա այդ օրվա ամենամեծ սխալն էր: Եվ պատահական չէր, որ Չորրորդ իշխանություն թերթը նույն առավոտյան գրեց, որ Փաշինյանին պետք է ոչ թե իմփիչմենտի ենթարկել, այլ հոգեբուժական ուսումնասիրության: Այդպես էլ պատկերել էին սադրիչ վարչապետին` բժիշկները թևերն ընկած: Այստեղից հարց` շահե՞ց Նիկոլը... Ոչ: Կորցրե՞ց... Ոչ: Նա ոչ շահում է, ոչ կորցնում, բայց նրա յուրաքանչյուր քայլից ու որոշումից, նրա ապուշ-ապուշ հայտարարություններից կորցնում է Հայաստանը` ամեն անգամ նահանջի նոր բնագծի հասնելով:

Վստահաբար, ընդդիմությունը կօգտագործի ԱԺ-ի մոտ տեղի ունեցած ինքնաբուխ խայտառակության դասերը: Ազգային այլասերվածության ավելի ակնառու օրինակ դժվար էլ հնարավոր լինի գտնել: Իսկ գիշերային հսկվող կացարաններից (աբեզյաննիկներից) ԱԺ վերադարձած ՔՊ-շնիկ պատգամավորների պահվածքն էլ խոսում էր այն մասին, որ սկսել են հասկանալ`այս համատարած այլասերության մեջ իրենց անջնջելի հետքն են թողել ու չեն կարողանալու աննկատ ներծծվել վաղվա հասարակության մեջ: