«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի գնի ձմռանը․ նման որոշում կայացրել է ակումբի նախագահը

«Ռեալը» նոր ֆուտբոլիստներ չի գնի ձմռանը․ նման որոշում կայացրել է ակումբի նախագահը

Մադրիդի արքայական ակումբը նոր ֆուտբոլիստներ չի գնի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Նման որոշում է կայացրել ակումբի ղեկավար Ֆլորենտինո Պերեսը՝ հիմնվելով թիմի մարզիչների ներկայացրած հաշվետվության վրա։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ «Ռեալը», ըստ հրապարակման, կարող է փոխել իր մոտեցումը միայն այն դեպքում, երբ թիմի մարզիկների մոտ լինեն ծանր վնասվածքներ, կամ էլ՝ չպլանավորված հեռացումներ։ Պերեսը հույս ունի, որ գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն առավելագույնս կկարողանա օգտագործել ամռանը ձեռք բերված մարզիկների ներուժը։ Նշենք, որ ամռանը ակումբը ձեռք էր բերել մարզիկներ՝ ծախսելով 303 միլիոն եվրո։