Առավել քան հայտնի Պապիի վերջին տեսանյութից հետո. Վահան Թումասյան

Առավել քան հայտնի Պապիի վերջին տեսանյութից հետո. Վահան Թումասյան

 

Այսօր համացանցում տարածում գտավ հայտնի Արտուշ պապի տեսանյութը, որը դժգոհ էր իր տան վերանորոգումից: Այս ֆոնին «Շիրակ կենտրոնը»-ի նախագահ Վահան Թումասյանը նշում է.«Առավել քան հայտնի Պապիի վերջին տեսանյութից հետո: Մենք գերադասում ենք ինքներս գնալ ու գտնել նեղության մեջ, ամոթխած բնավորությամբ այն մարդկանց, ովքեր ստիպված մեկուսի կյանքով են ապրում, իրենք իրենց դարդ ու ցավով, օրվա հացը գտնելու համար պայքար մղելով: Նրանց՝ ովքեր ամեն օր չեն գրում և զանգում, երբ բարձր ձայնով չեն պահանջում, ամեն օր՝ պարտաճանաչ կերպով մեր գրասենյակ իրենց հազար ու մի պահանջով չեն գալիս: Սովորաբար նման բնավորությամբ մարդկանց, ներող թող լինեն, ի սրտե օգնել չէս կարող, եթե անգամ իրոք կարիքներ ունեն: Մենք գերադասում ենք օգնության ձեռք մեկնել այն կարիքավորին, ովքեր տանելով ճակատագրի դառը փորձությունները, լուռ ու մունջ՝թաքցնելով սեփական աղքատությունը ամեն առիթով և ամեն մի պատահած մարդու առջև ձեռք չեն մեկնում…Հավատացեք՝ նրանց մենք անխտիր, ուշ թե շուտ կգտնենք, ինչպես այսքան տարիներ, անկոչ հյուրի պես գնացել՝ թակել ենք խարխուլ կացարանների դռները և հայտնել բարի լուրը, թե վերջ՝ դուք նոր և լուսավոր բնակարան ունեք…

Հ.Գ. Կրկին ու կրկին անգամ շնորհակալ ու երախտապարտ ենք մեր բոլոր գործընկերներին և բարեկամներին, ովքեր գերադասում և վստահում են մեզ»»: