Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հատել է 500-ի սահմանը

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հատել է 500-ի սահմանը

Իրանում երկրաշարժից տուժածների թիվը հասել է 529-ի։ Այս մասին հայտնում է «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը։ Մինչ այս, խոսվում էր 345 տուժածի մասին։ Տուժածներից 31-ը հոսպիտալացված են, մնացածները ստացել են ամբուլատոր օգնություն եւ դուրս գրվել։ Նշենք, որ երկրաշարժի ուժգնությունը եղել է 5,9 բալ։ Էպիկենտրոնը գտնվում է Թավրիզից հեռու է 156 կմ դեպի հարավ-արեւելք։ Օջախի խորությունը 62 կմ է։