Ով է Ջո Բայդենը․ Forbes-ը ներկայացրել է հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունից 

Ով է Ջո Բայդենը․ Forbes-ը ներկայացրել է հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունից 

Ջո Բայդենը հայտարարեց ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին։

Աշխարհի առաջնորդները շարունակում են շնորհավորել նրան՝ ԱՄՆ բավական լարված ընտրապայքարում տարած հաղթանակի առիթով։ Ամերիկյան հեղինակավոր Forbes-ը ներկայացրել է մի շարք հետաքրքիր փաստեր նրա կենսագրությունի։

• Բայդենը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 20-ին։ Նրա ընտանիքը ԱՄՆ է փոխադրվել Հյուսիսային Իռլանդիայից։ Բայդենը կաթոլիկ է։ Նա թերեւս կլինի ԱՄՆ պատմության ամենատարեց նախագահը եւ երկրորդ կաթոլիկ նախագահը՝ Ջոն Քենեդուց հետո։
• Դելավերի համալսարանի շրջանավարտ է /1965 թ/։ Մասնագիտությամբ պատմաբան-քաղաքագետ է։ 1969 թվականին իրավագիտության դոկտորի կոչում է ստացել Նյու-Յորքի Սիրակուզայի համալսարանում։
• Սենատոր դարձել է 29 տարեկան հասակում, 1972 թվականին այդպիսով դառնալով ԱՄՆ պատմության հինգերորդ ամենաերիտասարդ սենատորը։ 
• Սենատոր դառնալու տարում ավտովթարից զոհվել են նրա կինն ու տասներեք ամսական դուստրը։ Երկու որդիները՝ Բոն եւ Հանթերը, խիստ տուժել են, սակայն փրկվել։ Բայդենը սենատորական երդումը տվել է հիվանդանոցում։ 
•  Սենատում աշխատել է 36 տարի։ Գլխավորել է տարբեր տարիներին իրավաբանական եւ միջազգային հարցերի կոմիտեները։
• 1979 թվականին այցելել է Խորհրդային Միություն, գլխավորելով ամերիկյան պատվիրակությունը։ Մոսկվայում քննարկել է ռազմավարական սպառազինությունների սահմանափակման մասին համաձայնագրի դրույթները։
• 2020 թվականի նախագահական ընտրությունները Բայդենի երրորդ առաջադրումն է։ Առաջին անգամ առաջադրվել է 1988 թվականին։ Այդ ժամանակ նրա մրցակից Մայքլ Դուկակիսը պրայմերիզների ընթացքում մեղադրել է նրան բրիտանական լեյբորիստական կուսակցության ղեկավար Նիլ Կիննոկի խոսքերը առանց հղման օգտագործելու մեջ, որից հետո նրան մեղադրել են պլագիատի մեջ։ Լրագրողները նրա ելույթներում եւ կեղծ տեղեկություններ են հայտնաբերել եւ այլոց մտքերի յուրացումներ, արդյունքում նա դուրս է եկել պրայմերիզներից, իսկ Դուկակիսը պարտվել է Ջորջ Բուշ-ավագին։
•  1988 թվականին Բայդենի մոտ հայտնաբերվել է գլխուղեղի անեւվրիզմ՝ զարկերակներից մեկի վնասվածք։ Նա մի քանի վիրահատություն է տարել։
• 2008-ին նորից է առաջադրվել, սակայն առաջին պրայմերիզներից հետո կամավոր դուրս է եկել պայքարից, զիջելով Բարաք Օբամային եւ Հիլարի Քլինթոնին։ Օբամայի հաղթանակից հետո զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, ակտիվորեն զբաղվել արտաքին քաղաքականությամբ։ 
• Բայդենը առաջինն է Օբամայի կաբինետի անդամներից հանդես եկել ռուսների հետ հարաբերությունների թարմացման օգտին, սակայն 2014 թվականին փոխել է հայացքները այս առնչությամբ, Արեւելա-Ուկրաինական խնդրի առաջացումից եւ Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո։
•  Բայդենի ապագա կաբինետում փոխնախագահը աֆրոամերիկուհի Քամալա Հարիսն է։ 
• Բայդենի ավագ որդին՝ Բոն մահացել է 2015 թվականին 46 տարեկան հասակում գլխուղեղի ուռուցքից։ Բոն աշխատել է ԱՄՆ Արդարադատության նախարարությունում, ընտրվել Դելավերի գլխավոր դատախազ։ Կրտսեր որդին՝ Հանթերը մի քանի անգամ հայտնվել է սկանդալների կենտրոնում։ Հանտերը աշխատել է MBNA բանկային հոլդինգում, որն ի դեպ աջակցել է Բայդենի քարոզարշավին։
• Բայդենի նախկին աշխատակցուհի Թարա Ռիդը նրան մեղադրել է իր հանդեպ սեքսուալ ոտնձգություններ կատարելու մեջ, սակայն Բայդենը հայտարարել է, որ Թարա Ռիդին չի հիշում։