ԱՄՆ-ն ձախողվում է. Երևանն ու Բաքուն նախընտրում են ինքնուրույն լուծել հարցերը
Հայաստանն ու Ադրբեջանն «այնքան էլ չեն լսում» ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկությունները խաղաղ կարգավորման վերաբերյալ՝ նախընտրելով բոլոր հարցերը լուծել ինքնուրույնաբար: Այս մասին ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը։
Նրա պնդմամբ, Միացյալ Նահանգները «կորցնում է նախաձեռնությունը բոլոր ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է ձախողվել»։
Դրա հետ մեկտեղ, Նարիշկինի խոսքով, հետխորհրդային տարածքը մնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների կողմից հարձակումների առաջնային ուղղություն, ինչի մասին է վկայում արտաքին հետախուզությունում առկա տվյալների վերլուծությունը:
«Արևմուտքն իր առաջ հավակնոտ նպատակ է դրել՝ խզել մեր երկրների միջև ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև պատմական և հումանիտար կապերը։ Այս մոտեցումը անգլոսաքսոնների հայտնի սկզբունքից է բխում` «Ով ղեկավարում է Եվրասիան, նա տիրում է աշխարհին»։ Թեև նրանց համար «ղեկավարել» նշանակում է «բաժանել», «քաոս սերմանել», իսկ հետո իրենց առաջարկել արնաքամ եղած ժողովուրդներին որպես «անվտանգության անաչառ երաշխավորներ»։ Թե ինչպես է դա տեղի ունենում, պարզ երևում է ուկրաինական օրինակով»,- նշել է արտաքին հետախուզության ծառայության տնօրենը։
Կարծիքներ