«Վիրտուալ ԱՀԿ». նոր ծառայություն՝ Վիվա-ՄՏՍ-ի բիզնես փաթեթում

«Վիրտուալ ԱՀԿ». նոր ծառայություն՝ Վիվա-ՄՏՍ-ի բիզնես փաթեթում

Վիվա-ՄՏՍ-ն իր բիզնես-հաճախորդներին ներկայացնում է հեռախոսային նոր՝ «Վիրտուալ ավտոմատ կայան», ծառայությունը: Այն հրաշալի հնարավորություն է հաճախորդամետությունը գնահատող և չստացված զանգերի պատճառով շահույթի կորուստը կանխել ցանկացողների համար (վիճակագրությամբ բաց թողնված զանգերի թիվն օրական կտրվածքով կարող է հասնել մինչև 20%-ի): Անկախ աշխատանքային ծանրաբեռնվածությունից կամ աշխատակիցների թվից, «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից օգտվողը կարող է բջջային պրեֆիքսով համարների համար նախատեսված հավելվածով շատ արագ՝ տեսնել բաց թողնված զանգերի թիվը և, կարգավորելով զանգերի ստացման գործընթացը, հասցնելով զրոյի:

Վիվա-ՄՏՍ-ը հոգացել է, որպեսզի  անկախ բիզնեսի չափից ՝«Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից կարողանան օգտվել հնարավորին շատ կորպորատիվ հաճախորդներ: Ճկուն տարիֆիկացումը և հավելյալ մի շարք հնարավորությունները հարմարավետ են ինչպես 2-5 աշխատակից ունեցող ընկերությունների, այնպես էլ խոշոր՝ անձնակազմում հարյուրավոր մենեջերներ ներգրաված կազմակերպությունների համար: Շուկայում ամենաբարձ մասնաբաժինն ունեցող ընկերության՝ Վիվա-ՄՏՍ-ի, B2B հաճախորդները հնարավորություն ունեն հարմարավետ գնով միանալու ամենալայն ցանցին: Դրա համար նրանք կարող են կիրառել «SIP Trunk» սակագնային պլանը:

Կարգավորումների արագ կառավարման և խոսակցությունների պատմության ու ձայնագրությունների շուրջօրյա հասանելիության համար, Վիվա-ՄՏՍ-ն արդեն թողարկել է «Վիրտուալ ԱՀԿ» բջջային հավելված՝ Android և IoS օպերացիոն համակարգերի համար: Վեբ կառավարումը հարմար է օգտագործողի համար: Այն թույլ է տալիս կարգավորումն ավարտել մեկ րոպեում:  Բջջային հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store-ից և Google Play-ից: 

Ընկերության ղեկավարին տրված է ոչ միայն ստացված, կատարված և բաց թողնված զանգերի պատմության և վիճակագրության մուտքի, այլև կատարված զանգերի ձայնագրությունների միջոցով՝ հաճախորդների սպասարկման որակը վերահսկելու հնարավորություն:

Վիվա-ՄՏՍ-ի վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով՝ ընկերության համարները դառնում են բազմուղի, ինչը նշանակում է, որ հաճախորդներն այլևս չեն լսի «Զբաղված է» ազդանշանը: Ձայնային ազդանշանների փոխարեն վիրտուալ ԱՀԿ-ն կողջունի հաճախորդներին կամ կառաջարկի ձայնային ընտրացանկ: Եթե օպերատորներից ոչ ոք չկարողանա արագ պատասխանել զանգին, ծառայությունը ներողություն կխնդրի և կխնդրի մնալ կապի մեջ: Հաճախորդները, որոնք չեն կարող սպասել, ինքնապատասխանիչի միջոցով հաղորդագրություն ձայնագրելու կամ հետադարձ զանգ պատվիրելու հնարավորություն կունենան:

Այսօր Վիվա-ՄՏՍ-ի՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ ինտերֆեյսը պարունակում է զանգերի մշակման մի քանի տասնյակ գործառույթ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում՝ CRM-ին  (մասնավորապես՝ 1C, BITRIX, PLANFIX, YCLIENTS, ROISTAT, AMOCRM և այլ),  սև ցուցակ, հետադարձ զանգի վիջեթ՝ կայքից, և այլն:

«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։

Առավել ամբողջական տեղեկատվությունը հասանելի է https://pbx.mts.am հղմամբ:


Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am


«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 88 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com