Գողացված թանգարանային արժեքների դիմաց փոխհատուցում կվճարեն 

Գողացված թանգարանային արժեքների դիմաց փոխհատուցում կվճարեն 

Նիդերլանդները 5,8 միլիոն եվրո կվճարի Ռումինիային որպես փոխհատուցում, եթե Drents Museum-ից գողացված թանգարանային արտեֆակտները չգտնվեն։ Ընդ որում, ապահովագրական ընկերությունը որեւէ վճարում չի անի։ Այս մասին հայտարարել է Նիդերլանդների Կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը։

Գողացված արտեֆակտների ապահովագրական վճարը կազմում է 5,8 միլիոն եվրո, իսկ ցուցադրության դրված արտեֆակտների ընդհանուր արժեքը գերազանցում է 30 միլիոն եվրոն։ RTV Drenthe-ն հայտնում է, որ նիդերլանդական կողմը կծածկի 9 միլիոն եվրոյի վնասը, որը կազմում է հավաքածուի ապահովագրական արժեքի 30 տոկոսը։ Մասնավոր ապահովագրական ընկերությունը փոխհատուցման վճարման գործընթացին կմիանա միայն այն դեպքում, երբ հնարավոր վնասները գերազանցեն 9 միլիոն եվրոն։ Սա առաջին դեպքն է, երբ նման իրավիճակում հայտնվելով, Նիդերլանդները վճարում է նման մեծ գումար։