Համահայկական խաղերի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ

Համահայկական խաղերի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդ

Համահայկական խաղերի մասնակիցները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: 

«Միշտ կազմակերպվել է այս միջոցառումը։ Խաղերին մասնակցում են եղեռնազարկ ժողովրդի զավակները: Իրենք պետք է լինեն թանգարանում և տեսնեն ամեն ինչ։ Գրքերում ցեղասպանության մասին կարդալն այլ բան է, իսկ սեփական աչքերով տեսնելը՝ այլ։ Այս հուշահամալիրն է, որ պետք է սերունդներին ոգու ամրություն տա»,- լրագրողների հետ զրույցում նշել է Համահայկական խաղերի համաշխարհային խորհրդի նախագահ Իշխան Զաքարյանը։