Ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից Ուկրաինայի համար զենք են գնել
Եվրամիությունն իր տարածքում եղած ռուսական սառեցված ակտիվների եկամուտներից 1,4 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային՝ որպես ռազմական նպատակների համար օգնություն։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը, ըստ Եւրահանձնաժողովի մամուլի ծառայության։
Այդ գումարով ձեռք կբերվի զենք եւ զինամթերք, ներառյալ նաեւ՝ հրետանային համակարգեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, որոնք կտրամադրվեն Ուկրաինային, ասված է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայության հաղորդման մեջ։ Սա ռուսական սառեցված եկամուտների՝ Ուկրաինայի օգտին օգտագործման առաջին դեպքն է, մանրամասնված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ