Հայ-ֆրանսիական ռազմական գործակցությունը տարակուսանք է առաջացրել Թբիլիսիում
Փարիզի եւ Երեւանի ռազմական գործակցության սերտացումը, որը կարծես դարձել է առաջնահերթություն Ելիսեյան պալատի համար, միանշանակ չի ընդունվում Հարավային Կովկասում, գրում է ֆրանսիական La Croix պարբերականը։
Այն, ըստ որոշ փորձագիտական տեսակետների, հակասում է Ֆրանսիայի այն միջնորդական դերակատարությանը, որը վերջինս ուներ Խորհրդային Միության փլուզումից հետո Կովկասում։ Ֆրանսիան իր քայլերը բացատրում է նրանով, որ Ադրբեջանը ագրեսիվ կեցվածք ունի Հայաստանի հանդեպ եւ անորոշ ու չափազանցված ամբիցիաներ է դրսեւորում Հայաստանի տարածքի հանդեպ։ Սակայն Հայաստանին Ֆրանսիայի կողմից ռազմական մատակարարումները միայն Ադրբեջանի կողմից չէ, որ արժանանում են սուր քննադատության։
Թբիլիսին, ըստ պարբերականի «շփոթմունքի մեջ է», քանի որ կարծում է, որ այդ ռազմական մատակարարումները կարող են հեռացնել հայ-ադրբեջանական հակամարտության՝ Արեւմուտքի հովանու ներքո կարգավորման հեռանկարը։
Մոսկվան եւս հայ-ֆրանսիական ռազմա-անվտանգային գործակցության ամրապնդմանը դեմ է։ Որոշ ռուս փորձագետներ նկատել են, որ Էմանուել Մակրոնն անձամբ է հետաքրքրված, որպեսզի հայ-ֆրանսիական հարաբերությունները սերտանան ու բարձրանան նոր մակարդակի։ Ռուսական կողմից խանդոտ հայտարարություններ են հնչել, որ «Մակրոնն ավելի հայամետ է, քան Հայաստանի իշխանությունները»։
Կարծիքներ