ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

ՌԴ ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Ռուսաստանի ՀՕՊ համակարգերը գիշերը ոչնչացրել են ընդհանուր առմամբ 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են 35 ուկրաինական անօդաչու թռչող սարք՝ 26 անօդաչու թռչող սարք Ղրիմի Հանրապետության տարածքում, ութը՝ Բրյանսկի մարզի տարածքում և մեկը՝ Բելգորոդի մարզի տարածքում», - ասվում է հաղորդագրության մեջ։