Գրունտային ճանապարհի երթևեկությունը կանգնել է. կիլոմետրանոց խցանում է

Գրունտային ճանապարհի երթևեկությունը կանգնել է. կիլոմետրանոց խցանում է

Սյունիքում  դեռևս ձյուն չի տեղացել, սակայն Գորիս- Կապան մայրուղուն իբր փոխարինող Կապան- Տաթև գրունտային ճանապարհի վրա «շունը տիրոջը չի ճանաչում»: Արդեն 1 ժամից ավել է, ինչ կիլոմետրանոց խցանում է Կապան-Տաթև այլընտրանքային ճանապարհի` Վերին Խոտանան գյուղի գյուղամիջով անցնող ճանապարհահատվածում, խցանումն ստեղծել են բեռնատար և կցորդիչով մեքենաները։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ճանապարհին մաքսային կետ տեղադրելուց հետո այս ճանապարհը միակն է, որը Կապանն ու հարակից համայնքները կապում է Հայաստանին: