«Բարսան» պատրաստվում է վերջնական առաջարկ անել Նեյմարի համար

 «Բարսան» պատրաստվում է վերջնական առաջարկ անել Նեյմարի համար

Sport.es-ի տեղեկություններով, կատալոնական «Բարսելոնան» շարունակում է տարբերակներ փնտրել ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի առաջատար Նեյմարին ձեռք բերելու համար։

Ըստ աղբյուրի՝  վերջնական բանակցությունների համար «Բարսելոնայի» նախագահը՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուն անձամբ պատրաստվում է մեկնել Փաիրզ։

Նշվում է, որ կատալոնացիների ղեկավարությունը հույս ունի բանակցությունները ավարտին հասցնել առաջիկա երկու օրերի ընթացքում։

Հիշեցնենք, որ Նեյմարը  հայտարարել էր, որ պատրաստ է անգամ տարեկան 15 մլն եվրո քիչ աշխատավարձ ստանալ, միայն թե վերադառնա «Բարսելոնա»։