«Ոսկե ձկնիկը» օգնել է վերադարձնել ամուսնական մատանին

«Ոսկե ձկնիկը» օգնել է վերադարձնել ամուսնական մատանին

Անգլիկան Պենզանս քաղաքում, որը գտնվում է Կորնուոլի կոմսությունում, փոքրիկ ծովային ձկնիկը օգնել է տղամարդուն գտնել ամուսնական կորցրած մատանին։ Այս մասին հայտնում է The Cornishman-ը։

Ըստ հրապարակման, 44-ամյա Դեն Լեւինը լողացել է Բաթըրի Ռոքսի տարածքում, երբ կորցրել է ամուսնական ոսկյա մատանին։ Պարբերականի հետ զրույցում նա խոստովանել է, որ միշտ լողանալու պատրաստվելիս նա հանել է մատանին, սակայն այդ անգամ մոռացել է դա անել։ Լողալով մոտ 400 մետր նկատել է, որ մատանին չկա։ Տղամարդը կորստի մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Արդեն հաջորդ օրը Հարի եւ Էմմա Սփայս ամուսինները զբոսնելիս են եղել նույն տարածքում, երբ ջրի անբնական ճողփյունի ձայն են լսել։ Նրանք մոտեցել են տեսել, որ ջրի երեսին սեւ ձկնիկ է։ Հարին փորձել է օգնել ձկնիկին ու այդ ժամանակ էլ նկատել է մատանին, ջրի մեջ, քարի կողքին։ Հարին վերցրել է մատանին ու վերադարձրել Դեն Լեւինին։